211652_close_icon
views-count92457 դիտում article-date 23:00 11-02-2022

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Վարդաբլուր գյուղում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցու մոտ հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի  9-ին,  առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Կեսօրին ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի մոտակայքում գտնվող եկեղեցու հարևանությամբ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս՝ 5-րդ կմ հատվածում գտնվող  «Ծակ Քար Ժամ»  կոչվող եկեղեցուց մոտ 80 մետր հեռավոութայն վրա, հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր