65137 դիտում
16:59 25-02-2024
Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարները ձորից դուրս են բերել 50-ամյա տղամարդու՝ մասամբ հոշոտված մարմինը․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի ու քանի որ տարածքը դժվարանցանելի է եղել, ոստիկանության Բազումի բաժնից դիմել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Եղիազարյանի գլխավորությամբ։
Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։
Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Մարգարյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Հայարփի Սահակյանի, Արմեն Սարիբեկյանի և Վահան Այվազյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հ․ Սահակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, ով որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։
Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+