Ողբերգական վրաերթ Շիրակի մարզում. 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր` հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակիչ, 58-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած BMW մակնիշի  34 MZ 87 համարանիշի ավտոմեքենայով Զույգ աղբյուր գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 8-ամա Արա Ամիրյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել երեխայի կյանքը փրկել:
 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
 Ըստ նախնական տեղեկությունների` վրաերթից հետո վարորդը մի պահ հեռացել է դեպքի  վայրից, սակայն  հետո վերադառնալով` ինքը իր BMW-ով երեխային տեղափոխել է հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

