211652_close_icon
views-count14273 դիտում article-date 18:18 09-10-2015

Ողբերգական դեպք Երևանում. խոհանոցում հայտնաբերվել է 64-ամյա տան տիրոջ հոսանքահարված դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան 5-րդ շենքի 2-րդ բանակարանի բնակիչը տևական ժամանակ է` չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարները, բնակարանատիրոջ` 64-ամյա Վոլոդյա Դավթյանի հարազատները բացելով տան դուռը` ըստ տեղեկությունների` պատուհանից ներս մտնելով, տան խոհանոցում հատակի վրա հայտնաբերել են վերջինիս դին: Ըստ նախնական տեղեկությունների` մահվան պատճառը եղել է հոսանքահարումը, քանի որ խոհանոցում այդ պահին ջրագծի խափանման պատճառով ջուր է լցվել , ինչի հետևանքով տեղի է ունեցել հոսանքահարումը: Նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Քոչարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Օհանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դժբախտ պատահարի հետևանքով մահացածը ամուսնացած էր , խնամքին ուներ 2 տղա և շրջապատում մեծ հարգանք էր վայելում բնակիչների կողմից:

Նմանատիպ նյութեր