41241 դիտում
10:12 21-11-2024
Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. արցախյան պատերազմում նահատակված հերոսի շենքի նկուղները ամբողջությամբ լցվել են կեղտաջրերով. այն դառնում է վթարային, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» դատարկ խոստումներ են տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանը, Ավանի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ցուցաբերում են քար անտարբերություն և նրանց անգործության պատճառով 9-հարկանի շենքի նկուղները ողողված են կեղտաջրով, և տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատճառով էլ խարխլվում է նաև շենքի հիմքը:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բանկիչները, ովքեր առայժմ ձեռնպահ մնացին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Քանի տարի է՝ էս վիճակն է. սկզբից բնակիչներով, մեր ուժերով ինչ հնարավոր է՝ արեցինք, բայց խնդիրը պետք է հիմնովին լուծվի, ու դրա համար դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Ավանի թաղապետարան, որպեսզի մի բան անեն: Իրենք էլ ձեռք մեկնեն բնակչին ու համատեղ խնդիրը լուծենք:
Մի 2 անգամ թաղապետարանից եկան, տեսան, խոստացան, որ մի բան կանեն, ու արդեն երկար ու ձիգ տարիներ է՝ սայլը տեղից չի շարժվում:
Շենքի 2-րդ մուտքի դիմաց տեղադրվել է արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Շանթ Նավոյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր. անգամ բացման օրը թաղապետարանից խոստացան, որ գոնե հերոսի «խաթր» մի բան կանեն: Ցավոք, այդ օրվանից անցել է բավականին ժամանակ, նույնպես թաղապետարանը ոչինչ չարեց:
«Վեոլիա ջրին» բազմաթիվ անգամ դիմել ենք, պատասխանը նույնն է՝ դա մեր իրավասության մեջ չի մտնում, մինչդեռ վճարում ենք հենց «Վեոլիա ջրին», ու ստացվում է, որ վճարում ենք չեղած ծառայության համար:
Ուզում ենք հասկանալ՝ գուցե Երևանի քաղաքապետարանին, Ավան վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա ջրին» չի հետաքրքրում քաղաքացու որակյալ սպասարկում կատարելը. այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, վճարում ես, բայց փոխարենը ոչին չես ստանում. մի քանի ժամվա գործ է. հատուկ մեքենաներ կան, որով հնարավոր է կեղտաջուրը քաշել. դրանից հետո եթե մի քանի խողովակ էլ փոխվի, խնդիրը հաստատ կլուծվի, բայց էս մարդիկ երևի այն մտքին են, որ կեղտաջրերը շենքի հիմքերը կվնասեն, շենքը կդառնա վթարային ու մի օր կամ կփլվի, կամ բնակիչները կզզվեն, տները կծախեն, կգնան: Հիմա քաղաքապետարանը, թաղապետարանը ու «Վեոլիա ջուրը» թող չփոորձեն բնակիչների ականջներին «լափշա կախել», այլ իրական գործ անեն, մանավանդ, որ Տիգրան Ավինյանի թիմակիցների կարգախոսն էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ «Ասե՛ք, կանենք», ու մենք ասում ենք, բայց դեռևս արդյունք չկա»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 14-ին արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Շանթ Նավոյանի ծննդյան օրն է, ինչի առիթով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Ն. Ստեփանյան փողոցում գործող «Էլիտա» դպրոցում մեծարման օր էր. դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել էր լեգենդար հայորդու անունով։
Դասասենյակում դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրել էին հերոսի կյանքը, հնչել էր նաև նրան նվիրված «Կարոտի նռնենի» երգը, որի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը՝ Արսեն Գրիգորյանի, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի, կատարում էր Սոնա Ռուբենյանը:
Մեծարման երեկոյից հետո ներկաներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված էր հերոսի աճյունը։
***
Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում։
Կարծես արևի պայծառ լույս լիներ այդ ցուրտ ձմռանը։ Մեծանում էր աշխույժ, խելացի, կարգապահ, ժպտերես։ Վճռական և որոշում կայացնող էր դեռ մանկուց։ Եվ այդպես էլ մեծացավ։ Արագ մեծացավ, իր տարիքից և տարեկիցներից միշտ մի քանի քայլ առաջ էր իր մտածելակերպով։ Դեռ 14 տարին չբոլորած պատանին գրառումներ էր անում, գրում էր իր զգացմունքների, շրջապատի, արդարության և անարդարության մասին, արտահայտում էր մտքեր, որոնք հասանելի և հասկանալի չէին անգամ մեծերին։
Սովորել և ավարտել է «Էլիտա» դպրոցը, զբաղվել է կարատեով, հաճախել է «ԹՈՒՄՈ» կենտրոն։ Նա տարված էր կինոյով, երազում էր ռեժիսոր դառնալ և ֆիլմ նկարել։ Զբաղվում էր ֆրիզբիով, ֆրիզբիի ֆեդերացիայի անդամ էր։ 2019թ. ընդունվել էր ՀՖՀՀ-ի ֆակուլտետ, զուգահեռ աշխատում էր UCOM ընկերությունում։
2020թ. հունվարի 8-ին, կիսատ թողնելով ուսումը, զորակոչվեց բանակ և անցավ ծառայության Կապանի զորամասում: 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Սեպտեմբերի սկզբից իրենց գունդը գտնվում էր Ջրականում (Ջաբրայիլ): Սեպտեմբերի 25-ից արդեն պատրաստ են եղել մարտական գործողություններին։ Պատերազմի առաջին օրերից Շանթը մասնակցել է մարտական գործողություններին՝ խիզախաբար պայքարելով հակառակորդի դեմ, ցուցաբերելով յուրօրինակ արիություն և քաջություն՝ որպես հրետանավոր:
Զոհվել է հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից:
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ Նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Շանթը գրել է անգամ պատերազմի օրերին և մեզ փոխանցել իր ապրումներն ու զգացումները՝ թողնելով մեզ ակամայից մի հարուստ ժառանգություն։ Շանթի բոլոր տարիների գրառումները հավաքագրվել են և գիրք է հրատարակվել՝ «ԽՈՍՈՂԸ ՉԳԻՏԻ, ԻՄԱՑՈՂԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ...» խորագրով։ Բացվել է նաև «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+