28412 դիտում
23:04 20-11-2024
Մալաթիայի համայնքային ոստիկանների ու Երևանի գնդի պարեկների հերթական բացահայտումը․ Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունները բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ հանձնեն իրավապահներին և եթե պարզվի, որ նշված զենք, զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից։ Անգամ ոստիկանությունը հորդորել է, որ քաղաքացին կարող է իր մոտ պահվող զենք, զինամթերքը թողնել որևէ վայրում ու այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մի քաղաքացի ապօրինի զենք և զինամթերք ունի։ Մալաթիայի ոստիկանների կողմից՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքները տալիս են դրական արդյունք։ Քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ ինքը Դալմայի այգիներում թողնում է 44- օրյա պատերազմից հետո իր հետ այնտեղից բերած զենք ու զինամթերքը։
Մալաթիայի ոստիկանները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մոտ 1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքների արդյունքում Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերում են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ քննչական խմբի ժամանումը ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վահրամ Հակոբյանն ու Սամվել Հարությունյանը սահմանազատում են տարածքը ապա ժամանած քննչական խումբը նշված վայրից առգրավում և փորձաքննություն են նշանակում հայտնաբերված զենք ու զինամթերքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 9 հատ ատրճանակ, 5 հատ ինքնաձիգ, 4 հատ հրացան, 4 հատ տոզ, 1 աբրեզ հրացան, 4 հատ «ինքնաշեն» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «մոսի» տեսակի ինքնաձիգ, 1086 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 21 հատ նռնակ, 11 հատ պայթուցիչ, 5 հատ դատարկ փամփշտատուփ, 2 հատ կանաչ գույնի պայթուցիկ սարքի նմանվող առարկա, դեղնավուն փոշենման զանգված, 2 հատ կանաչ պայթուցիկ, 1 հատ պինդ դեղնավուն պայթուցիկ նյութ, 1 հատ սև տուփի մեջ գտնվող առարկա:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)