211652_close_icon
views-count49278 դիտում article-date 19:52 21-11-2024

Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ վերջին տասնօրյակում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, իսկական «տեռորի» են ենթարկում Շենգավիթ վարչական շրջանը։ Պատճառը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի հանձնարարականն է, որով վերջինս համայնքային ոստիկանության բաժինների պետերին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որով ոստիկանները չպետք է անմասն մնան և պայքարն էլ ավելի ուժեղացնեն ապօրինի թմրամոլության դեմ ու Շենգավիթի ոստիկանները «մարտահրավեր» են նետել վարչական շրջանում նման արատավոր երևույթի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 11-ին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթ Ա․ Խոստիկյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիքմով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին  են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Օ․-ն։ Վերջինս երբ նկատել է, որ ոստիկանները մոտենում են իրեն, տաբատի գրպանից կասկածելի փաթեթավորված փաթեթը շպրտել է։ 

Տեղում պարզվել է, որ փաթեթում եղել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, որտեղ փաստերի ճնշման տակ Լևոն Օ․-ն մատնանշել է այն վայրը, որտեղ նետել է կասկածելի փաթեթը։ 

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ու համայնքային ոստիկանները իրացնելով այդ տեղեկությունները Շահամիրյանների փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին  են տեղափոխում Երևանի բնակիչ 22-ամյա Արման Գ․-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է կասկածելի 2 փաթեթներ, որից հետո Արման Գ․-ն հայտնում է, որ այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իր օգտագործման համար, իսկ նոյեմբերի 19-ին դարձյալ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում և իրացնելով այդ տեղեկությունները նույն օրը Մանանդյան փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթ բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 29-ամյա Անդրանիկ Թ․-ին և 27-ամյա Արշակ Վ․-ին։

Վերջիններս լինում են «Nissan» մակնիշի ավտոմեքենայով։ Անձնական խուզարկությամբ Անդրանիկ Թ․-ի մոտ ոչինչ չի հայտնաբերվում, իսկ Արշակ Վ․-ի մոտ հայտնաբերվում է թղթով փաթեթավորված 0,57 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Վերջնս հայտնում է, որ այն իրոք հանդիսանում է «մարիխուանա» և այն պատկանում իրեն, իր օգտագործման համար է։ Ավտոմեքենայի սրահից ներկայացնում է մոխրացված հետքերով կաթուցիչ։ 

Նշված բոլոր դեպքերով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ 

Նշված անձինք բաց են թողնվել, սակայն կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր