112368 դիտում
21:19 21-11-2024
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար գյուղում Արտաշար երկաթգծի նստահարթակի մոտ շոգեքարշի և «BMW»-ի բախման հետևանքով մահացած՝ «BMW»-ի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ «BMW»-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով տեղում մահացել էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը նրա ծննդյան օրն էր։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի և շոգեքարշ գնացքի բախումը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:
Ժամանել էր Արմավիրի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել էր, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ էր բռնկվել:
Հրշեջները մարել էին կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի:
Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել էին տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել էր գնացքի գծերի վրա:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի տեղակալ Խումար Մկրտումյանը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էչ քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+