84669 դիտում
09:29 18-08-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հրդեհը մարելուց հետո փրկարարները տան ներսում հայտնաբերել են տան տիրոջ կիսամոխրացած դին. նա մարզպետարանի աշխատակից էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշարկ, վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, ներսում հայտնաբերել են տան տիրոջ կիսամոխրացած դին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացած տան տերը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանի եւ քննիչ Էդուարդ Վերմիշյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)