88616 դիտում
22:58 21-11-2024
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են Երևանում դպրոցականին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառած կասկածյալին. «Դոկի» տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի հետքերով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են այսօր առավոտյան «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր նախագահ, «Դոկ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից իր տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վ. Ղուկասյանի տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութը իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։
Պարզվել է նաև, որ հոկտեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5544 դիտում
16:50 14-05-2016
Ալենը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել հորը