68768 դիտում
15:32 28-03-2021
Արտակարգ ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 35–ամյա երիտասարդի հոսանքահարված դին ընկերները ավտոմեքենայով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն. ըստ վարկածի՝ նրանք փորձել են գողություն կատարել
Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Պ.-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Մովսես Խ.-ի և 35-ամյա Մնացական Մ.-ի հետ փորձել են Արմավիր քաղաքի Ջիվանու անվան փողոցում գտնվող նախկին «Ռելեի» գործարանի տարածքից գողություն կատարել, որտեղ էլ գողությունը ավարտին չհասնցնելով՝ Մնացական Մ.-ն հոսանքահարվել և տեղում մահացել է, որից հետո Մովսես Խ.-ն և Կարեն Պ.-ն նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանունքների ծառայողները հայտնաբերել են Կարեն Պ.-ին և Մովսես Խ.-ին, ովքեր նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին:
Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)