211652_close_icon
views-count98345 դիտում article-date 09:28 22-11-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են Ոստիկանության կրթահամալիրի սովորող- պարեկի «Honda» մոտոցիկլն ու «GAZel»-ը. մոտոցիկլն այնուհետև բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել. մոտոցիկլավարը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «նիսսան» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:  

Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «GAZel»-ի և «Nissan»-ի վարորդների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր՝ որպես դասախոս նաև դաս էր տալիս սովորողներին, կոչումով ոստիկանության կամպիտան էր, և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից:  

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, դեպքի վայր է ժամանում մեկ այլ մոտոցիկլավար, ապա, իմանալով, որ բախումը տեղի է ունեցել մոտոցիկլի և «GAZel»-ի միջև, սկսում է կոտրել «GAZel»-ի ձախ կողմի ապակիները:

Պարեկները նկատում են դա, նրան տեղում վնասազերծում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր