211652_close_icon
views-count57153 դիտում article-date 10:00 22-09-2015

Արտակագ դեպք «Արմենիա» բժշկական կենտրոնում. հիվանդը նախ ծեծի է ենթարկել բժշկին, այնուհետև հարձակվել ոստիկանի վրա. հնչել է կրակոց. դեպքի վայր են ժամանել ՀՀ փոխոստիկանապետն ու Երևանի ոստիկանապետը

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը: Պարզվում է, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին բժիշկներին օգնության են հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը, որի ժամանակ հիվանդը, ով հանդիսանում է Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ, 34-ամյա Դանիել Թովմասյանը, ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվում և հարվածներ է հասցնում ոստիկանին՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել նրա՝ իրենից զենքի հափշտակելու ընթացքը, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա էլ չի սթափեցրել Դ. Թովմասյանին, ու ստիպված ոստիկանը, պաշտպանելով բժիշկներին և իրեն, կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել Դ. Թովմասյանին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Ա. Մայիլյանի կողմից հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր