211652_close_icon
views-count180497 դիտում article-date 09:42 21-09-2015

Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. մահացածի գլուխը մարմնից պոկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած Kia մակնիշի 31 ՕՏ 539 համարանիշի և 24-ամյա Անդրանիկ Զառահյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QԼ 568 համարանաիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակչուհի 47-ամյա Սոֆյա Միրզոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Զառահյանը և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակչուհի 16-ամյա Լիաննա Գուլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնները, որից հետո դարձի բերել շրջված մեքենան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանն ու ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը: Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը: Փաստի առթիվ ավագ քննիչի Ս. Երիցյանի որշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս հարվածել է իր առջևով ընթացող Kia-ին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Kia-ի մեջ գտնվող երիտասարդ ամուսինները մեկնում էին մեղրամսի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր