211652_close_icon
views-count40893 դիտում article-date 13:12 04-03-2016

Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է հոշոտված տղամարդու և գլուխը մարմնից անջատված դի

Երեկ՝ մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Արմեն Մուրադյանը, ում կողմից փաստի առթիւվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու հոշոտված մարմինը, իսկ մարմնից 15 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանը, ով որպես անհայտ կորած 2015 թվականի դեկտեմբերի 30-ից որոնվում էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր