73323 դիտում
11:00 02-09-2015
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 15-ամյա աղջիկը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են նրա հոր կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը, վարելով Volkswagen մակնիշի 20 ՍՕ 075 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել առվակի մեջ, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 15-ամյա Անի Սահակյանը տեղում մահացել է, իսկ Զ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացած երեխան վարորդի աղջիկն է եղել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+