211652_close_icon
views-count2461 դիտում article-date 09:30 16-03-2026

Զենքի, զինամթերքի հերթական հայտնաբերման դեպքը՝ Երևանում․ Երևանի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ հայտնաբերվել են ինքնաձիգեր, մարտական ատրճանակներ, գնդացիր, նռնակներ ու փամփուշտներ

Մարտի 13-ին հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն է տեղի ունեցել Երևանում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 44-օրյա պատերազմի մասնակիցը իր մոտ մեծ քանակի զենք-զինամթերք է պահում, ոստիկանների կատարած բացատրական  աշխատանքը այդ քաղաքացու հետ տալիս է իր արդյունքը։ Կարճ ժամանակ անց այդ քաղաքացին զանգահարում է ոստիկանություն և հայտնում է, որ Երևան քաղաքի Արցախի 3 նրբանցքի հասցեներից մեկում զենք-զինամթերք է թողնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են այն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում Արցախի 4 նրբ․ 4/3 հասցեի դիմաց գտնվող կիսակառույց շինության դիմացի հատվածում կատարված զննությամբ հայտնաբերվել է 15 հատ ինքնաձիգ, 1 հատ ինքնաշեն ինքնաձիգ, 6 հատ մարտական ատրճանակ, 1 հատ գնդացիր (ԱԳՍ), 7 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 3 հատ նռնակ և 510 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր