211652_close_icon
views-count31541 դիտում article-date 09:46 31-08-2015

Պտղնի գյուղում ավտոմատով 34-ամյա 2 անչափահաս երեխաների հորը սպանած ստահակը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Ասրյանը միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Բաղդասարյանը, ով կասկածվում է Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Ա. Ազիզյանին սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/27/62967/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Երիտասարդը վնասվածքն ստացել էր կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց էր տեղափոխել եղբայրը: Ոստիկանությունը պարզում էր, թե հանրապետության որ մարզից էր երիտասարդի դին տեղափոխվել հիվանդանոց, ինչից հետո էլ պարզ կլիներ՝ ոստիկանության որ բաժինը և քննչական կոմիտեի որ ստորաբաժանումն էր զբաղվելու այդ առեղծվածային մահվան փաստով հարուցված քրեական գործով: Տեղի ունեցածը սպանություն էր, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց այցելած ոստիկաններն ու քննիչները կկարողանային պատասխանել հանգամանքները պարզելուց հետո միայն: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանը: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ Պտղնի գյուղ էր ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել էր Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր