211652_close_icon
views-count11030 դիտում article-date 23:38 19-08-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 3 Opel-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19- ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 21:20- ի սահմաններում Կիևյան փողոցում` թիվ 18 շենքի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 QP 529 համարանիշի, 65-ամյա Վաղինակ Ալեքսանյանի վարած Opel Astra մակնիշի 34 SP 799 համարանիշի և 54-ամյա Գևորգ Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 35 PU 269 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel մակնիշի 35 PU 269 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Առաքելյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1- ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր