211652_close_icon
views-count6347 դիտում article-date 01:55 18-06-2015

Շղթայական ավտովթար Երևանում. Կիևյան կամրջի վրա բախվել են 2 Kia-ները և 2 Opel-ները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 17-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են 42-ամյա Աբրահամ Տոնիկյանի վարած Opel մակնիշի 34 DL 212 համարանիշի, 59-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի 498 OM 61 համարանիշի, 31-ամյա Դիանա Նավիզինսկայայի վարած Kia մակնիշի 886 LO 67 համարանիշի և 25-ամյա Արմեն Շահբազյանի վարած Opel մակնիշի 15 ZC 015 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի փաստով ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր