Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանի և «Վեոլիա ջուր» ընկերության օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. 2 օր դիտահորից դուրս եկող կասկածելի ջրի դեմն արդեն առնում են «Վեոլիա ջրի» մասնագետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի և «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմի օպերատիվ արձագանքը իր արդյունքը տվեց։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեփսիուսի 41 և հարակից մի քանի շենքերի բնակիչներ ահազանգել էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և հայտնել, որ շաբաթ և կիրակի օրերին շենքի դիմացով անցնող դիտահորից կամ խմելու ջուրը կամ հրշեջ ջոկատի համար անցկացված ջրատարից ջուրը դուրս է գալիս և մոտ 2 կիլոմետր հոսելով՝ լցվում հարակից շենքերի բակեր և ճանապարհներ։
Խնդրին ծանոթանալով՝ վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանի և «Վեոլիա ջրի» պատասխանատուների շնորհիվ կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության Քանաքեռ-Զեյթունի մասնաճյուղի աշխատակիցները ժամանեցին ու տեղում պարզվեց, որ դիտահորից դուրս եկող ջուրը կոյուղու հետ կապ չունի ու հիմա էլեկտական պոմպով (նասոս) հեռացնում են ջուրը, որպեսզի գտնեն վնասված հատվածը և այն շատ արագ վերանորոգեն։
Բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանին, «Վեոլիա ջուր» ընկերությանն ու նույն ընկերության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասնաճյուղի աշխատակիցներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի