211652_close_icon
views-count56032 դիտում article-date 19:50 15-08-2015

Երևանում 19-ամյա վարորդը Կոմիտասի պողոտայում Mercedes-ով մեքենաների ջարդ է կատարել. կան վիրավորներ, իսկ նրա համար ժամանել էին Bentley-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում թիվ 24 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 19-ամյա Լենիկ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 90 NQ 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Peugeot մակնիշի 34 FS 347 համարանիշի, Mitsubishi Colt մակնիշի առանց համարանիշի և Lexus մակնիշի 34 QA 305 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Peugeot-ն և Mitsubishi Colt-ը դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ տարածքում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով 19-ամյա Լ. Ավետիսյանի վարած ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ Նովա 2-րդ շենքի բնակիչ Լադա Հովհաննիսյանի անվամբ: Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի վայր էր ժամանել Bentley մակնիշի 90 AQ 001 համարանիշի ավտոմեքենայով մի երիտասարդ ով փորձում էր ՃՈ աշխատակիցներին ու քննիչին համոզել, որպեսզի մեքենան §գայի պլաշչադկա¦ չտեղափոխվի, սակայն նրա ցանկությունը տեղի չունեցավ և նա գլխիկոր անիծելով իր բախտը Bentley-ով հեռացավ: Ըստ տեղեկությունների` տաքսի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար և տեսնելով, որ տեղի է ունեցել բախումը, տաքսիստը դեպքի վայրից ճողոպրել է: Այդ տեղեկությունները պարզելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզում են, թե արդյոք նշված հատվածում տեսախցիկներ կան, որպեսզի պարզվի այդ տեղեկության իսկությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր