211652_close_icon
views-count20806 դիտում article-date 23:03 03-03-2014

Խոշոր ավտովթար Աշտարակի ճանապարհին. Subaru-ի 23-ամյա վարորդը հանդիպակաց գոտում գլխիվայր շրջվելով մեքենաների ջարդ է արել.կան վիրավորներ

Այսօր` մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց 23/41 տան բնակիչ, 34-ամյա Տիգրան Կարապետյանը Subaru մակնիշի 06 PP 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար բետոնին, պոկել բաժանարար գոտում եղած ծառը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխիվայր շրջվելուց հետո մոտ 150 մետր սահելով հարվածել է դեպի Երևան ընթացող Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Վիգեն Վարդանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 PO 969 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից գլխիվայր շրջվել, առաջ է սահել և հարվածել Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Ավագյանի Chevrolet Niva մակնիշի 08 LU 837 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վթարի հետևանքով 3-4 հոգի տեղափոխվեցին հիվանդանոցներ: Իսկ մի քանի երիտասարդներ, որոնք ներկայացել են գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդի ընկերներ ու հարազատներ, փորձել են անհարգալից վերաբերմունք ցուցաբերել մյուս վթարված ավտոմեքենաների վարորդների ու ուղևորների նկատմամբ, սակայն տեսնելով, որ մարդիկ են հավաքվում, տեղի են տվել: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր է ուղարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ավագ քննիչի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, իսկ «ՍԻԼ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը վթարի վայր ժամանեց 1.5 ժամ ուշացումով՝ պատճառաբանելով, թե ուշ է տեղեկացվել, սակայն մարդիկ հերքում էին նրանց ասածը: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Subaru-ի վարորդ Տ. Կարապետյանն աշխատում է «VIV centre»-ում՝ որպես ֆինանսիստ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր