211652_close_icon
views-count25413 դիտում article-date 15:19 14-08-2015

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կողմից վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 32-ամյա Ավետիք Այվազյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 29-ին` Երևանում վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/31/60834/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում` հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկի փողոցում թիվ 29 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 25-ամյա Արթուր Նազարյանը իր վարած Лада մակնիշի 54 TA 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 32-ամյա Ավետիք Այվազյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել է և իր ավտոմեքենայով Ա. Այվազյանին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ վերջինը տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր