211652_close_icon
views-count45134 դիտում article-date 12:34 16-05-2024

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Աբովյանի «ՄՌՈՒ»-ի դիմաց «Lexus GX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. վարորդը եղել է սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 69–ամյա Սեյրան Վ.-ն իր վարած «Lexus GX 460» ավոտեմեքենայով Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Մ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարշամ Հովհաննիսյանն ու Արմեն Վարդանյանը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի և Միլենա Մկրտչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր