211652_close_icon
views-count7530 դիտում article-date 18:37 21-05-2015

Թաիրովի գյուղապետարանի աշխատակցի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մայիսի 17-ին՝ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում մայրաքաղաքային 55 հասցեի դիմաց Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի բնակիչ, 50-ամյա Գարեգին Պետրոսյանի վարած Opel մակնիշի 33 LP 102 համարանիշի ավտոմեքենայով Թաիրով գյուղի բնակիչ, 57-ամյա Վանյա Հարությունյանին վրաերթի ենթարկելու փաստով: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեկ մայիսի 20-ին Վ. Հարությունյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Պետրոսյանը աշխատում է Թաիրովի գյուղապետարանում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր