83011 դիտում
10:43 17-05-2024
Շիրակի մարզում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Գասպարյանը իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Ազատան բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարիբեկ Ենգոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի, Ախուրյանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկված Ս․ Ենգոյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես ավագ օպերլիազոր։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+