31556 դիտում
13:27 18-05-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը մխրճվել է կայանված բեռնատար «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են 25-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Ռոման Խումարյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարոթյան փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Opel»-ը մխրճվել է «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46330 դիտում
11:49 09-01-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ