211652_close_icon
views-count22833 դիտում article-date 19:27 24-02-2015

19-ամյա վարորդի Toyota Land Cruiser Prado-ով Երևանում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել վրաերթի ենթարկվելուց հետո, ինչի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ վրաերթ-վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/24/44145/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին, վրաերթ-վթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Տիգրան Ավագյանն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 98 ԼՍ 888 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Սուրեն Բաղեյանին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վրաերթի ենթարկվածը քաղաքացիների, տաքսու և Toyota Land Cruiser Prado-ի վարորդի օգնությամբ շտապ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վրաերթի ենթարկվածը Ford Transit մակնիշի 098 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենայից ապրանքն առաքելիս է եղել, երբ տեղի է ունեցել վրաերթը: Նա սեղմվել էր Ford Transit-ին: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր