211652_close_icon
views-count41401 դիտում article-date 21:06 20-06-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-ն կասկադյորական թռիչքով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. BMW-ում հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում BMW մակնիշի 34 ZQ 341 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 150 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրանց տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, որից հետո ուղղել են այն, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ ընթերակաների ներկայությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Պարզում են նաև, թե արդյոք ավտոմեքենայում հայտնաբերված ատրճանակը ում է պատկանում, և այն օրինական է թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր