Գիշերային ծեծկռտուք Երևանում. մի խումբ երիտասարդներ «ԱԼ-ՇԵՅԽ» ռեստորանի մոտ դեբոշ էին սարքել
Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել` այսօր` հունիսի 12-ին, Տերյան փողոցի 91 հասցեում գործող «ԱԼ-ՇԵՅԽ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխված երիտասարդների կողմից ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 39-ամյա Կարեն Անտոնյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Էմիլ Խլխատյանը, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 30-ամյա Էդգար Ազիզյանը, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 32-ամյա Նարեկ Շահբազյանը:
Վերջիններս կասկածվում են նշված ռեստորանային համալիրի մոտ մի խումբ անհայտ քաղաքացիների հետ վիճաբանելու, քաշքշելու, ծեծելու և միմյանց վնասվածքներ պատճառելու մեջ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի: