211652_close_icon
views-count3029 դիտում article-date 17:16 05-06-2014

3 ընկեր «դեբոշ» են սարքել «Լաս» գիշերային ակումբում և ծեծել ակումբի աշխատողներին

Հրանտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում Մանվել Հարությունյանի և Մուշեղ Թադևոսյանի հետ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Լաս» գիշերային ակումբում շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորյալ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության, այդ թվում՝ ակումբի աշխատակիցների նկատմամբ՝ առանց որևէ առիթի, սեփական անձի առավելությունը ընդգծելու նպատակով վիճաբանել են Սարգիս Մարտիրոսյանի հետ և ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջինիս և ակումբի աշխատակիցների հասցեին: Իսկ այդ ընթացքում Հրանտ Հարությունյանը,՝որպես զենք, օգտագործած գարեջրի ապակյա դատարկ տարայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Մարտիրոսյանին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք` այդ կերպ խախտելով հասարակական կարգը և խաթարելով գիշերային ակումբի բնականոն աշխատանքը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Հրանտ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Մանվել Հարությունյանի եւ Մուշեղ Թադեւոսյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հրանտ Հարությունյանի դեմ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ մյուս երկուսինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր