211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ լողավազանում վայր ընկնելու հետևանքով 10-ամյա երեխան տեղափոխվել է նախ «Մասիս», ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

views-count23117 դիտում article-date 19:35 14-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում վայր ընկնելու հետևանքով շտապօգնության խումբը «գանգուղեղի փակ վնասվածք, ջրահեղձ» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 10-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր