211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Նորքում՝ «քանդած կամրջի» մոտ, քամու հետևանքով էլեկտրասյունը կոտրվել ու տապալվել է՝ փակելով երթևեկելի ամբողջ գոտին. օպերատիվ են գործել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count13667 դիտում article-date 22:38 13-06-2025
Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «քանդած կամրջի» մոտ, էլեկտրասյունը քամու հետևանքով հիմքից կոտրվել ու տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ազատյանն ու Հրաչ Գևորգյանը։

Էլեկտրասյան տապալման հետևանքով պոկվել են նաև «OVIO»և «Ucom» ինտերնետ կապերի լարերը, տրոլեյբուսի պղնձե լարերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևանի էլեկտրատրասպորտ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական աշխատակիցները և «Երքաղլույս»-ը։

Այս պահին «Երևանի էլեկտրատրասպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տապալված էլեկտրասյունը վերականգնելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր