Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում. այրվել են կենցաղային իրեր և վնասվել է «BYD» էլեկտրական ավտոմեքենան. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 28 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանն ու Արտակ Սաֆարյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Հարություն Բերբերյանին պատկանող ավտոտնակում, որտեղ եղել է նաև կայանված «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենա։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այրվել են կենցաղային իրեր և վնասվել է ավտոմեքենան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։