211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Խոր Վիրապի տարածքում գողացել են Չինաստանի 25-ամյա քաղաքացու դրամապանակը, որում եղել է դոլար, դիրհամ, րինգիտ, լարի, դրամ ու բանակային քարտեր

views-count7657 դիտում article-date 18:59 13-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դրամապանակը Խոր Վիրապում գողացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի 25-ամյա Կուանսայ Քսյաոնը հայտնել է, որ 16։10-ից մինչև 16։30-ը ընկած ժամանակահատվածում, նշված վայրում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 ԱՄՆ դոլար, մոտ 3 հազար ԱՄԷ դիրհամ, 200 մալազիական րինգիտ, 140 վրացական լարի, 19 հազար դրամ և բանկային 3 քարտ:

Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր