Երևանում վրաերթի հետևանքով մահացած կնոջ դուստրը պնդում է, որ քննիչը չի ցանկանում գործին ընթացք տալ և բացահայտ անգործություն է ցուցաբերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ հունիսի 13-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Վարդուհի Մկրտչյանը, ով ցանկացավ իր դժգոհությունը հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հենրիկ Սահրադյանից, ով, ըստ իրեն, պատշաճ չի կատարում իր պարտականությունները՝ կապված մայիսի 19-ին, Երևանում վրաերթի հետևանքով մահացած իր մայրիկի՝ Գայանե Սարգսյանի գործի հետ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ․ Մկրտչյանը ասաց․
«Մայիսի 19-ի երեկոյան 22։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են երկու մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել այդ պահին կանգառում գտնող մայրիկիս, ինչի հետևանքով նրան ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները մեզ ասում էին, որ եթե առաջին մեկ ժամը ապրի՝ կապրի, հետո եթե 4 օր ապրի՝ կապրի ու այդպես մայրս պայքարեց 10 օր, սակայն մայիսի 29-ին մահացավ։ Այդ ընթացքում բժիշկները մեզանից պահանջում էին դեղորայք, արյուն, որը մենք գնում էինք։ Մինչ մայրիկիս մահանալը հանդիպել եմ քննիչին, ասել, որ բողոքում եմ վարորդների դեմ, որ նրանք պետք է պատժվեն, սակայն նա ինձ պատասխանեց, որ ես իրավունք չունեմ բողոքելու և պետք է բողոքի մայրիկիս, կամ նա գիտակցության գա և լիազորագիր տա ինձ, որ ես բողոքեմ։ Քննիչը այն ժամանակ ինձ ասում էր անգամ եթե 60 հատ բողոք գրեմ, դա բան չի փոխի։ Մայիսի 29-ից հետո փաստաբանի հետ խորհրդակցելով հասնում ենք նրան, որ պետք է ճանաչվենք իրավահաջորդ, քննիչը արդեն 14 օր է մեզ հետ կապի դուրս չի եկել, ոչ մի տեղեկություն չունենք գործը ինչ փուլում է։ Գիտեմ, որ երկու վարորդներն էլ հրաժարվել են մեղավորությունը ընդունելուց։ Այսքան ժամանակ նա մեզ պետք է կանչեր ու հարցաքններ, բայց ոչ մի բան չի ձեռնարկել։ Ես գիտեմ, որ իմ քայլով ոչինչ չեմ փոխի, մայրիկիս հետ չեմ բերի, բայց պահանջում եմ արդար քննություն, պահանջում եմ, որ քննիչը իր գործը պատշաճ կատարի ու մեղավորը պատժվի օրենքի ողջ խստությամբ»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել էին «Lada Priora» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Այնուհետև «Lada»-ն վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված կինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահամնազատել էին պարեկները:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոդտիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդների և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։