211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապանում բախվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Ուրալ»-ը և «Suzuki»-ն․ երկու վիրավորներից մեկը երեխա է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6010 դիտում article-date 10:52 14-06-2025
Հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 316 կմ հատվածում բախվել են «Ուրալ 4320» մակնիշի և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Հմայալ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Վարդազարյանը և պարեկ Գնել Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ուրալ 4320»-ը հաշվառված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվեկշռում։

Քննչական բաժինը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր