Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Մետաքս» թաղամասում. հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են «Լաուրել» ծաղկի սրահի վրա. օպերատիվ են գործել Կենտրոնի թաղապետը, փրկարարները և պարեկները, իսկ Բեգոյանի հիմնարկում «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ծառի ընկնելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։
Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։
Դեպքի մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել և մոտ 4 ժամ տեղում աշխատանքները ղեկավարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները, ովքեր վնասված էլեկտրասյունը հեռացրել են դեպքի վայրից։
Ողջ գիշեր դեպքի վայր այդպես էլ չժամանեցին և մինչ այս պահը չեն ժամանել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ու ստիպված նրանց փոխարեն այդ աշխատանքը կատարեցին փրկարարները, Կենտրոնի թաղապետն ու նշված սրահի աշխատակիցները։
Այն, որ նման արտակարգ դեպքեր երբ Երևանում տեղի են ունենում ժամը 18:00-ից հետո, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից մարդիկ ոչ մի սպասում չունեն։ Վերջինի պաշտոնյաները կարծես չիպավորված լինեն, երբ ասում ես, որ 18:00-ից հետո նման արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, պատասխանում են, թե ժամը 18:00-ից հետո ոչինչ չենք կարող անել, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ չեն պատասխանում քաղաքացիների զանգերին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է հետևություններ անի ու պարտավորեցնի երևանցիների մեծ մասի մոտ ոչ դրական համբավ ունեցող Արմեն Բեգոյանի հիմնարկին, որ նրանք չպետք է գլուխ պահեն ու նման արտակարգ դեպքերի ժամանակ պետք է կանգնեն բնակչի թիկունքին։ Իսկ բնակիչը ոչ թե նրանցից գումար է պահանջում կամ խնդրում, այլ ուզում է որպեսզի շատ արագ տապալված ծառերը հեռացնեն։
Մինչդեռ այդ ՀՈԱԿ-ի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում կարծիք է ձևավորվում, որ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները ոչինչ չեն անում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի հերթապահ խումբը, ովքեր դեպքի փաստով փաստաթղթեր են կազմել։
Թե ով է փոխհատուցելու այս քաղաքացուն, ինչու ոչ նաև հարկատուին պատճառված խոշոր չափի նյութական վնասը, այդ հարցով երևի կառաջնորդվեն «եղունգ ունես գլուխդ քորի» տրամաբանությամբ ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բակում կան դարձյալ մի քանի՝ իրենցից վտանգ ներկայացնող ծառեր ու եթե պատկան մարմինները չհեռացնեն այդ ծառերը, մի օր հնարավոր է տապալվել և այն ունենա այլ ելք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։