211652_close_icon
views-count64468 դիտում article-date 12:37 26-05-2015

Արտակարգ դեպք` «Զվարթնոց» օդանավակայանում. եղբորը դիմավորած քաղաքացին մեկնման սրահում փորձել է ինքնասպան լինել

Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեսյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն գործել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններն ու «Հրեշտակների խմբի» ծառայողները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը, ինչից հետո այդ քաղաքացուն տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել: Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր