211652_close_icon
views-count48431 դիտում article-date 12:41 25-10-2023

Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. 44-ամյա օտարերկրացին մեկնման սրահում գտնվող սանհանգույցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են քաղաքացիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ով պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի՝ 44-ամյա Ամեր Ը.-ն է: 

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր