211652_close_icon
views-count103049 դիտում article-date 11:00 24-03-2015

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է Բյուրեղավանի տներից մեկում «ռազբոյ անել» և քաղաքացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: *** 11:50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայրից հիվանդանոց են մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, իսկ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ևս 2 քննիչներ մեկնել են հիվանդանոց: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վաչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները, քննիչներն ու փորձագետը դեպքի վայրում հայտնաբերված թմբուկավոր ատրճանակի մեջ հայտնաբերեցին 2 կրակված պարկուճ և 4 չկրակված, որոնք ընթերակաների ներկայությամբ այս պահին առգրավվում են: Պարզվել է նաև հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը. վերջինս Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Կարեն Ռազմիկի Առաքելյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-ր մասի հատկանիշով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործների հետ մենամարտում վնասվածք է ստացել նաև այն քաղաքացիներից մեկը, ում տնից փորձել են գողություն կատարել: Այս պահին քննիչներն այդ քաղաքացու տանը լսում են ընտանիքի անդամներին, ինչպես նաև վնասվածքներ ստացած քաղաքացուն, ում աջ ոտքը վիրակապված է: Դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. Այսօր, ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանտիրուհին ներսից դուռը կողպելով՝ զանգահարել է ամուսնուն, որը շտապել է տուն և շենքի բակում հանդիպելով հիշյալ անձանց՝ պարզաբանում է պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, և եռյակից մեկը ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա, ապա հիշյալ անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի: Բնակարանատերը անմիջապես օգնության է կանչել ընկերոջը, և նրանք իրենց մեքենայով սկսել են հետապնդել փախչողներին: Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին եռյակից նույն անձը իջել է մեքենայից, կրկին զենքը պահել հետապնդողների վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում նրան ու բնակարանատիրոջը պատճառվել են հրազենային վնասվածքներ: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտներով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս: Փախուստի դիմածների ավտոմեքենայի պատկանելությունը պարզված է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մյուս երկուսի ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր