211652_close_icon
views-count23189 դիտում article-date 19:05 12-03-2015

Արտակարգ դեպք Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ. հրդեհ է բռնկվել Volkswagen-ում. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17: 40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Volkswagen Vento մակնիշի 18 ՕՍ 046 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մինչ դեպքի վայր կմոտենային հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիներն իրենց ուժերով փորձում էին մարել կրակը: Ավտոմեքենայի առջևի մասում առաջացած հրդեհը մարել են հրշեջները, որից հետո ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց նշված վայրից: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր