211652_close_icon
views-count37859 դիտում article-date 10:06 04-03-2015

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Niva-ն 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. պարզվում է մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ 2121» մակնիշի 35 TL 657 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը Սպիտակի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Ավագյանը, ում հանձնարարակով ՃՈ աշխատակիցները նշված տարածքից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չառաջանա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում մահացել է, ու դին ավտոմեքենայից դուրս են բերում Սպիտակի հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և Սպիտակի քննչական բաժին, որտեղից էլ դեպքի վայր են ժամանում քննիչները: Սպիտակի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սպիտակի ոստիկաններն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Տաշիր թաղամասի բնակիչ 78-ամյա Լավրենտ Մանուշակյանն էր: Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնի քննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր