211652_close_icon
views-count108219 դիտում article-date 14:37 29-06-2023

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Երանոս գյուղում, սարի ամենաբարձր հատվածում տեղադրված խաչի մոտից Chevrolet Niva-ն մոտ 500 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի վարչական տարածքում, սարի գագաթին տեղադրված խաչի մոտից, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սևակ Խաչատրյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վթարի մասին Ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր