211652_close_icon
views-count73259 դիտում article-date 21:11 23-07-2023

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 61-ամյա վարորդը տրակտորով խոտհունձի աշխատանքներ կատարելիս մոտ 200 մ գլորվելով հայտնվել է ձորում. մահացածի մարմինը փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը  18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Լորիկ Ն.-ն իր վարած МТЗ-80 մակնիշի առանց համարանիշի տրակտորով, որը կցված է եղել խոտմամլիչով, Սիսիան համայնքի Տորունիկ բնակավայրի վարչական տարածքում՝ «Գյոլյազ» կոչվող խոտհարքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների կորցրել է ղեկային կառավարումը և մոտ 200 մ գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լորիկ Ն.-ն տեղում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարաները դին հայտնաբերել են դրսում և պատգարակով, մեծ դժվարությամբ, մոտեցրել «Սիսիան» բժշկական կենտրոնի դիատարին: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոնյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառվարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Թովմասյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր