73966 դիտում
09:49 30-08-2022
Պարզվել է Կորեայի ձորում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը, Mercedes-ը, 200 մետր բախվելով քարերին ու ծառերին, հայտնվել էր ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանարհատրանսպորտային հանցործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է օգոստոսի 28-ին Կորեայի ձորում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Տիգրան Ստեփանյանը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Արթուր Հակոբյանն ու 62-ամյա Մնացական Գրիգորյանը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» ԲԿ, սակայն ճանապարհին Մ. Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կորեայի ձորում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել էր ձորում՝ բախվելով ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս էին բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել էին ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել մի քանի պարեկներ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+