211652_close_icon
views-count32513 դիտում article-date 22:00 26-02-2015

Երևանում 27-ամյա վարորդը Niva-ով բախվել է «ՍԱՍ» սուպերմարկետի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 21:25-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Միքայելյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 12 NN 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է «ՍԱՍ» սուպերմարկետի պատին, ինչի հետևանքով վնասվել են սուպերմարկետի ապակիները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր