Արսեն Արշակյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ
Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Երիցյանի հրամանով Արսեն Արշակյանը նշանակվել է ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:
Մինչ այդ Ա. Արշակյանը աշխատում էր Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ և ոստիկանության համակարգից ազատվել էր իր դիմումի համաձայն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի