ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի առջև առաջացած փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար. հարցն էլ իբրև թե լուծել են տեղադրելով անվադողեր՝ այն փաթաթելով ոստիկանության ժապավենով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ Չարենցի փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի դիմաց առաջացած 2 փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսերը ոչ միայն պատուհաս, այլ նաև պատճառ են դառնում, որ շատ վարորդներ անկախ իրենց կամքից խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ փոսը շրջանցելու համար, երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուս վարորդների համար։
Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ, արդյոք տեղյա՞կ են, որ ոստիկանության վարչական շենքի մոտ այդ փոսերը պետք է օր առաջ գոնե ասֆալտով փակեն։
Ի դեպ, հատուկ Երևանի քաղաքապետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ՆԳՆ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավանաբար նկատած կլինի ոչ միայն փոսերը, այլև որ իբրև պաշտպանիչ վահան օգտագործել են անվադողերն ու ոստիկանության փարոսիկներով հատուկ ժապավեններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։